Մոնիթորինգ և կառավարում

Առաջարկվող համակարգի առանցքային մոդուլ է հանդիսանում մոնիթորինգ և կառավարում ենթահամակարգը, որն իրենից ներկայացնում է Wialon մոնիթորինգի համակարգի և Տեսնում.եմ կառավարման համակարգի ինտեգրված միասնություն:

Այս միասնությունը թույլ է տալիս հետևել և ստանալ բազմազան տեղեկատվություն օբյեկտների գտնվելու վայրի, անցած ճանապարհի, արագության, կանգառների, վառելիքի ծախսի, վառելիքի լիցքավորման, աշխատաժամանակի, հատուկ նշված տարածքներ մտնելու կամ դուրս գալու, ջրի ջերմաստիճանի, սառնարանի ջերմաստիճանի, շարժիչի վիճակի, սռնիների ծանրաբեռնվածության և այլնի մասին: Տեղեկատվությունը տրվում է ինչպես քարտեզի վրա, այնպես էլ հաշվետվությունների, դիագրամմաների, գրաֆիկների, հիշեցումների, հաղորդագրությունների, փաստաթղթերի և այլ տեսքով:

Համակարգը թույլ է տալիս ավտոմատ ստանալ հաղորդագրություններ վերը նշված հատկանիշների ցանկացած փոփոխության, կամ՝ հաճախորդի նշած ցանկացած պայմանի դեպքում(արագության գերազանցում, շարժիչի գերտաքացում, վառելիքի լիցքավորում, վառելիքի դատարկում, կանգառի իրականացում, նշված տիրույթում հայտնվել կամ դուրս գալ, աշխատաժամանակի գերազանցում և այլն)։

Գործունեության առանձնահատկություններից կախված, մշակվել են մոնիթորինգի և կառավարման ենթահամակարգի տարբերակներ հետևյալ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար

Կառավարման ենթահամակարգը թույլ է տալիս ոչ միայն ուղղակի ստանալ բազմազան տեղեկատվություն այլև կառավարել կազմակերպության գործունեությունը, միջամտել և փոխել գործունեության ընթացքը, իրականացնել գործունեությանն անհրաժեշտ փաստաթղթավորում, ստեղծել գործունեության մանրամասն պատմություն ցանկացած ժամանակահատվածի համար և այլն:

Տեղեկատվությունը տրվում է ինչպես իրական ժամանակում, այնպես էլ՝ ժամանակի ցանկացած հատվածի համար՝ առանց սահմանափակման:

Մոնիթորինգ

  • Մեքենայի դիրք
  • Վառելիքի մնացորդ
  • Արագություն
  • Մարտկոցի լարում
  • Սառնարանի ջերմաստիճան

Ծանուցումներ

  • Նշված տիրույթից ելք
  • Արագության գերազանցում
  • Շարժիչի գերտաքացում
  • Վառելիքի լիցքավորում
  • Վառելիքի դատարկում

Հաշվետվություններ

  • Անցած ճանապարհ
  • Վառելիքի ծախս
  • Կատարած կանգառներ
  • Շարժիչի աշխատաժամանակ
  • Այցելած վայրեր

Ստացե՛ք արագ արձագանք

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցը կապված մեր ծառայությունների կամ մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ և ստացե՛ք արագ արձագանք։
Մեզ հետ կարող եք կապվել նաև զանգահարելով․

+374 77 70 99 79