Այս ոլորտում նույնպես գործում են օբյեկտների գտնվելու վայրի, տեղաշարժի, կանգառների, վառելիքի մակարդակի, վառելիքի լիցքավորման, շարժիչի վիճակի և այլ մանրամասների մասին տեղեկացնող մոնիթորինգի և կառավարման բոլոր մոդուլները, որոնք տեղեկատվությունը տրամադրում են ինչպես քարտեզի վրա, այնպես էլ  աղյուսակների, հաշվետվությունների, դիագրամմաների, գրաֆիկների և հաղորդագրությունների տեսքով:
                            
                            
                                
                                 Ընդ որում, հաղորդագրությունները տրվում են ոչ միայն ինտերֆեյսի միջոցով, այլև՝ viber հաղորդագրությունների տեսքով:
                            
                            
                                
Հատուկ լուծումներ
                                Շինարարության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտներում կիրառվում են ինչպես ստանդարտ տրանսպորտային միջոցներ , այնպես էլ հատուկ նշանակության տեխնիկա և նաև՝ ոչ շարժական  բաքեր և ռեզերվուարներ՝ վառելիք կամ շինանյութ պահպանելու համար:
                            
                            
                                
                                Այդ իսկ պատճառով, շինարարության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար, հատուկ տվիչներ տեղադրելու միջոցով, առաջարկում ենք նաև հատուկ նշանակության լուծումներ:
                            
                            
                                
                                Հատուկ նշանակության լուծում է՝ օրինակ, թե քանի աստիճանի անկյան տակ է բարձրացված ամբարձիչ  կռունկի սլաքը, կամ՝ պտտվում է արդյոք բետոնախառնիչը, թե՝ ոչ:
                            
                            
                                
Լրացուցիչ լուծումներ
                            
                            
                                
                                Բացի այդ, վառելիքի մակարդակի տվիչներ տեղադրելով ապահովում ենք ոչ միայն շարժական տեխնիկայի և վառելիքի բաքերի վառելիքի մակարդակի տեղեկատվությունը, այլև տեղադրելով այն  շինանյութի կամ պարարտանյութի բաքերի կամ ռեզերվուարների վրա, տրամադրում ենք նաև այդ նյութերի պաշարների և սպառվելու  մասին տեղեկատվություն: Ընդ որում, հաճախորդի ցանկությամբ ավտոմատ կուղարկվեն հաղորդագրություններ նյութի  որոշակի տեսակի սպառվելու մասին:
                            
                            
                                
                                Շինանյութ, վառելիք կամ պարարտանյութ մատակարարող մեքենաների վրա  GPS-ի առկայությունը թույլ կտա միանգամից տեսնել, թե տվյալ նյութը մատակարարողը որքան ժամանակից կհասնի այն ռեզերվուարին, որտեղ այդ նյութն արդեն սպառվում է: