Ընդհանուր ծառայություններ
                                 Բացի տվյալ ոլորտին բնորոշ մոդուլներից, համակարգն այս դեպքում նույնպես ապահովում է մոնիթորինգի և կառավարման բոլոր այն մոդուլները, որոնց շնորհիվ իրական ժամանակում և ընտրված ժամանակահատվածի համար կարելի է տեղեկանալ օբյեկտների գտնվելու վայրի, տեղաշարժի, կանգառների, վառելիքի մակարդակի, վառելիքի լիցքավորման, շարժիչի վիճակի և այլ մանրամասների մասին, ստանալ ավտոմատ հաղորդագրություններ և տեղեկացումներ, ինչպես նաև՝ հաշվետվություններ  և դիագրամմներ
                            
                            
                                
Լրացուցիչ ծառայություններ
                                 GPS  սարքավորումները մեքենայի էլեկտրոնային համակարգին միացնելու շնորհիվ, համակարգը թույլ է տալիս ստանալ այն ամբողջ տեղեկատվությունը, որը տրամադրում է մեքենայի էլեկտրոնային համակարգը և հետևել այդ տեղեկատվությամբ արտահայտվող պարամետրերի փոփոխությանը, ինչպես նաև՝ ավտոմատ ստանալ հաղորդագրություններ թույլատրելի պարամետրերի շեղման դեպքում: Օրինակ՝ հետևել մեքենայի ջրի ջերմաստիճանին, սառնարանի ջերմաստիճանին, շարժիչի պտույտների քանակին, գազի ոտնակի դիրքին, սռնիների ծանրաբեռնվածությանը և այլն:
                            
                            
                                
                                 Պատրաստ ենք լսել հաճախորդների առաջարկները և ընդլայնել համակարգը իրենց պահանջներին համապատասխան: