Թանկարժեք սարքավորումների վերահսկողություն

Շատ կազմակերպություններ իրենց գործունեության ընթացքում օգտագործում են թանկարժեք սարքավորումներ (օրինակ՝ գեղեցկության սրահներ, ատամնաբուժական կենտրոններ, դիագնոստիկ կամ լաբորատոր կենտրոններ, գեոդեզիական չափագրման կենտրոններ և այլն), և չունեն երաշխիք, որ այդ սարքավորումները չեն գողացվի:
Այսպիսի սարքավորումների վրա GPS սարքավորում տեղադրելով և իրենց կենտրոնի կամ սրահի գտնվելու վայրը մեր համակարգում նշելով, ըստ էության մեր համակարգը սկսում է հսկել այդ սարքավորումները: Հենց որ սարքավորումը գողանալու փորձ արվի և այն տեղաշարժվի իր գտնվելու վայրից, անմիջապես համակարգը կտեղեկացնի սարքավորման տիրոջը, ուղարկելով նրան Viber հաղորդագրություն, միանգամից քարտեզի վրա ցույց կտա թե որտեղ է գտնվում սարքավորումը և դեպի ուր է տեղաշարժվում:

Այս մոտեցումը կիրառելի է ոչ միայն սարքավորումների, այլև ցանկացած արժեքավոր գույքի, որը գտնվում է ստաբիլ վիճակում և հսկողության կարիք ունի: Օրինակ՝ վագոնիկների, ամբարձիչ կռունկների, կցորդների, չհրկիզվող պահարանների և այլն:

Ընդ որում, քանի որ պահպանվում է օբյեկտի գտնվելու վայրի պատմությունը, ապա կարելի է հետին ամսաթվով նույնպես մանրամասն տեղեկանալ, թե ժամանակի որ պահին սարքավորումը որտեղ է գտնվել:

Բաքերի, ցիստեռների, ռեզերվուարների մեջ պահվող վառելիքի, խմիչքների կամ շինանյութի վերահսկողություն

Այսպիսի օբյեկտների վրա GPS սարքավորումից բացի վառելիքի մակարդակի տվիչներ տեղադրելու կամ՝ հատուկ կամերայով հագեցած GPS սարքավորում տեղադրելու միջոցով ապահովում ենք բաքում գտնվող վառելիքի, խմիչքի կամ շինանյութի վերահսկողությունը: Իրական ժամանակում և նաև՝ ցանկացած ընտրած ժամանակահատվածի համար տրամադրում ենք տեղեկատվություն, թե որ պահին որքան հեղուկ կամ շինանյութ է դատարկվել կամ՝ լցվել: Հաճախորդի ցանկությամբ՝ համակարգը ավտոմատ հաղորդագրություններ է ուղարկում յուրաքանչյուր դատարկման կամ լիցքավորման մասին, թե ինչ քանակով և երբ է դատարկվել կամ լիցքավորվել: Բացի այդ, ընտրած ժամանակահատվածի համար համակարգը տրամադրում է դատարկման կամ լիցքավորման մասին հաշվետվություններ աղյուսակների և դիագրամմայի տեսքով:

Ստացե՛ք արագ արձագանք

Ուղարկե՛ք Ձեզ հետաքրքրող հարցը կապված մեր ծառայությունների կամ մեր ընդհանուր գործունեության վերաբերյալ և ստացե՛ք արագ արձագանք։
Մեզ հետ կարող եք կապվել նաև զանգահարելով․

+374 77 70 99 79